Ararartnews.am-ը շաբաթներ առաջ հրապարակել էր մշակույթի նախարարի պարտականությունները կատարած Նազենի Ղարիբյանի կարծիքը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրենի եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցի մասին:
Հիշեցնենք՝ դատարանն ամբողջությամբ բավարարել է Օրբելյանի հայցը:
Նազենի Ղարիբյանն ասել էր, որ եթե ինքը լիներ ԿԳՄՍ-ում, գուցե դատարանն այլ վճիռ կայացներ:
Ararartnews.am-ը ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին հարցրեց՝ արդյոք կբողոքարկեն դատարանի վճիռը: Արա Խզմալյանը դժվարացավ պատասխանել, քանի որ վճիռը քննարկվում է նախարարության իրավաբանական վարչությունում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան