ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ասաց, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ քննարկվում էր Արցախի որոշ շրջանների հանձնում, Արցախի ստատուսի քննարկում:
Ռուբեն Ռուբինյանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց՝ հիմա այդպիսի փաստաթուղթ քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ: «Նախորդ շրջանի քննարկումներն ունեցել են տրամաբանություն, բայց ոչ հանգուցալուծում: Չեմ ուզենա վերլուծել՝ ինչպես կլիներ, ոնց կլիներ: Ինչ վերաբերում է մեր շրջանին, կան համանախագահները, կա մյուս կողմը: Մենք չենք կարող ընդունել իրավիճակ, երբ պետք է ստանձնենք պարտավորություն, որը շոշափելի է եւ կոնկրետ, եւ ունենանք ոչ հստակ պարտավորություն մյուս կողմից: Որեւէ մեկը չի կարող համաձայնվել մի իրավիճակի, երբ ինքդ համոզված չես»,- ասաց ԱԳ նախարարը:
ԱԳ նախարարն ասաց, որ հայկական երկու պետությունն ասում է՝ փոխզիջում, բայց համադրվող պարտավորություն: