տուն Հասարակություն Արդյոք սահմանամերձ գյուղերը կազատվեն գույքահարկ վճարելուց

Արդյոք սահմանամերձ գյուղերը կազատվեն գույքահարկ վճարելուց

382
0

Գույքահարկի թանկացման թեման հանրությանը հուզող թեմաներից է: Կառավարության հիմնավորմամբ՝ գույքահարկի գումարով լուծելու են համայնքի խնդիրները: Այս եւ այլ հարցերի մասին Araratnews.am-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ:

Գույքահարկի բարձրացմանն առնչվող հարցերից մեկը վերաբերում է սահմանամերձ գյուղերին: Արդյոք նրանք կազատվեն հարկային այդ պարտավորությունից: «Սահմանամերձ գյուղերը 20-րդ` ամենացածր գոտիականության դիապազոնում են: Դրանց համար սահմանվել է 10 տոկոս արտոնություն: Բացի այդ` սահմանամերձ գյուղերն այլ ծրագրերով էլ արտոնություն ունեն»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Araratnews.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք` 2017 թ-ին սահմանվել են հարկային արտոնություններ սահմանամերձ գյուղերի համար:

Սոնա Դավթյան