տուն Քաղաքական Արդյոք նորանշանակ պաշտոնյան մարզպետի բարեկամն է. պարզաբանում

Արդյոք նորանշանակ պաշտոնյան մարզպետի բարեկամն է. պարզաբանում

504
0

Վարչապետի որոշմամբ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար է նշանակվել Լիլիթ Միրզախանյանը: Մամուլի տեղեկություններով՝ նա Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է:

Արդյոք լուրերը ճիշտ են: Araratnews.am-ի հետ զրույցում Արարատի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Քրիստին Պողոսյանն ասաց. «Մրցույթն անցկացվել է Վարչապետին առընթեր քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից՝ 2 փուլով՝ գրավոր և բանավոր: Բանավոր փուլը հաղթահարած միակ մասնակիցը եղել է Լիլիթ Միրզախանյանը: Մարզպետն ու մարզպետարանը որևէ միջամտություն չեն կարող ունենալ մրցույթի վրա»:

Ինչ վերաբերում է բարեկամ լինելու լուրերին, Քրիստին Պողոսյանը դա հերքեց՝ որեւէ ազգակցական կապ մարզպետի եւ Լիլիթ Միրզախանյանի միջեւ չկա:

Սոնա Դավթյան