Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոչընդոտել է վերելակների գործարանի կառուցմանը:
Araratnews.am-ը պարզաբանման համար դիմեց Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանին: «Տնտեսվարողի նամակը փոխանցվել է Էկոնոմիկայի նախարարություն տվյալ հրապարակումից օրեր առաջ։ Բնականաբար, գործարարի իրավունքն է ունենալ և ներկայացնել սեփական տեսակետները այս կամ այն տնտեսական գործունեության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, պետության կողմից արտադրության կազմակերպումը չի բխում կառավարության տնտեսական քաղաքականության շրջանակից։ Էկոնոմիկայի նախարարությունում գործարարի հետ եղել են մի շարք քննարկումներ տարատեսակ հարցերի շուրջ, այդ թվում՝ նրա մասնավոր գործարար ծրագրերի և դրանց տրվող հարկային և մաքսային արտոնությունների վերաբերյալ։ Պատրաստ ենք շարունակել երկխոսությունը գործարարին հետաքրքրող հարցերի շուրջ»: