«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության մասին: Պատգամավորը հարցրեց՝ այդ ձեւաչափը փա՞կ է, թե՞ հնարավոր է՝ այն ընդլայնվի: «Տարածաշրջանում կան պետություններ, որոնց կարելի է ներգրավել»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:
ԱԳ նախարարն ասաց, որ այդ համագործակցության ներուժը շատ հետաքրքիր է: «Մեզ համար էական է բովանդակություն մտցնել այդ հարթակի մեջ: Ավելի շոշափելի դարձնել այդ համագործակցությունը, հետո գնանք առաջ: Հուսամ՝ կկարողանանք այս տարի այն ավարտին հասցնել»,- ասաց պարոն Մնացականյանը: