Այսօր ՀՀԿ-ը հայտարարել է, որ քաղաքացիների ընդունելության հանրային գրասենյակ է ձեւավորվելու, որտեղ կլսեն քաղաքացիներին եւ հետամուտ կլինեն խնդիրների լուծմանը:
Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ մամուլին մանրամասներ կարող է տալ ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը: Փորձեցինք նրանից իմանալ, թե ով է ընդունարանի ղեկավարը, եւ արդյոք հետևողական կլինեն այն բողոքներին, որոնք վերաբերում են ներկա եւ նախկին ՀՀԿ-ականներին, սակայն ամեն եղանակով պարզաբանում լսելն ապարդյուն էր: Կարեն Ավագյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց:
Պարզաբանում լսելուն պես այն կներկայացնենք:
Սոնա Դավթյան