Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջարկին՝ ազգային արժույթի կարանտին սահմանել, ինչպես Վրաստանում են անում: «Կանխկիկ դրամը պրոբլեմատիկ երեւույթ է: Բայց մեզ մոտ կոնցեպտուալ է կանխիկի շրջանառության կրճատման օրինագիծը: Եթե իրադրությունը զարգանա այնպես, որ դա բավարար չլինի եւ կանխիկի շրջանառությունը դառնա վտանգավոր, ԿԲ-ը մտածելու բան կունենա»,- ասաց կառավարության անդամը: