ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ իրենց հաճախ են դիմում դասերի ընդհատման համար՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:
Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նվազագույն հիմնավորումներ են պետք դասերի ընդհատման համար: Օրինակ՝ որ ունենք վիրուսի տարածում: «Մեզ մոտ տեղային դեպքեր են, խուճապի կարիք չկա: Խիստ վերահսկողություն ենք իրականացնում»,- մանրամասնեց փոխվարչապետը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ այդ հարցը կքննարկեն գաղտնի ռեժիմում: «Բացակայությունների հետ կապված՝ հաճախելիությունը 90 տոկոս է: Այնպես որ՝ մենք օպերատիվ հետեւում ենք»,- հավաստիացրեց գործադիր մարմնի անդամը: