տուն Հասարակություն Արդյոք կնվազի վարորդների «պլանը» արտակարգ դրության օրերին

Արդյոք կնվազի վարորդների «պլանը» արտակարգ դրության օրերին

310
0

Արդյոք քաղաքապետարանը քննարկել է հանրային տրանսպորտը սպասարկող մասնավոր սեկտորի հետ վարորդների այսպես ասած «պլանը» նվազեցնելը, քանի որ արդեն բողոքներ կան:

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ մասնավոր սեկտորն է որոշում գինը: «Այս ընթացքում կամփոփենք իրավիճակը ու կպարզենք՝ ինչ ճանապարհով ենք առաջ շարժվում քիչ ուղեւորահոսքի դեպքում»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ մայիսի 18-ից աշխատում է հանրային տրանսպորտը: Պարետի որոշմամբ արգելվում է կանգնած ուղեւոր տեղափոխել: