ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց, որ իրենք հայտնաբերելու են վարակվածերի շղթան, խստորեն հետեւելու են ինքնամեկուսացման կանոններին: «Առաջիկայում նոր՝ օնլայն գործիք պետք է դրվի, որով ինքնամեկուսացման կանոններին են հետեւելու»,- ասաց պարետը:
Ինչո՞ւ են սուպերմարկետին արգելում 6 ժամ աշխատել: Պարետն ասաց՝ դա կենսական նշանակություն ունի, դա այն վայրն է, որտեղ մարդիկ այցելում են: 6 ժամում տալիս ենք հնարավորություն՝ վերականգնեն համապատասխան պայմանները:
Արդյոք պարգեւավճարները կփոխանցվեն. կառավարությունում քննարկվում է սոցիալական ծրագրերի բովանդակությունը, թիրախայնությունը պատրաստ պետք է լինեն բոլորը զրկանքների, խոր ճգնաժամ չունենալու: