տուն Հասարակություն Արդյոք կթանկանան հոսանքն ու ջուրը

Արդյոք կթանկանան հոսանքն ու ջուրը

302
0

ԱԺ-ը շարունակում է իր աշխատանքները: Վարչապետը Հանրային ծառայությունների հանձնաժողովի անդամի թեկնածու է ներկայացրել` Կամո Սարգսյան: Նա ասաց, թե ինչ խնդիրներ է լուծել ՀԾԿՀ-ում աշխատելիս:

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ հարց ուղղեց գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների մասին: Կամո Սարգսյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի ոլորտում կարևոր է ազատականացումը: «2020 թ-ին էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման գործընթացը կսկսվի: Հոսանքի ինքնարժեքը պարզ կերեւա, սակագինն էլ կերեւա»,- պատասխանեց օրենսդիր մարմնի անդամը:

Ինչ վերաբերում է ջրի սակագնին եւ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքին, Կամո Սարգսյանն ասաց` 2020-2021 թթ-ին ջրի սակագինը  չի թանկանա: «Ինչքան կապիտալ ծախսերը շատ են արվում, գինը բարձրանում է: «Վեոլիան ընդամենը վարձակալ է: Գույքը պետական է: Մեծ ծրագրերն արվում են պետության կողմից»,- ասաց պարոն Սարգսյանը: