Արդյոք կարանտինը եւս մեկ շաբաթով կերկարացվի: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց՝ մեկ շաբաթվա սահմանափակումների հարցին թող պարետատունը ասի:
Երկրորդ հարցը վերաբերում էր կառավարության գործողություններին: Ինչ կլիներ, եթե կառավարությունը քայլեր չձեռնարկեր: «Եթե միջամտություն չլիներ, ապա պատկերը տխուր կիներ: Մեկ վարակված անձը կարող է վարակել 2.4-2.6 անձի, եթե կառավարության միջամտությունը չլիներ: Իսկ միջամտության շնորհիվ ունենք՝ պոտենցիալ վարակվողների թիվը հասել է 1.5 տոկոսի»,- ասաց նախարարը:
Միքայել Մելքումյանն ասաց՝ պետք է եւս մեկ շաբաթով երկարաձգել արտակարգ դրությունը: