տուն Հասարակություն Արդյոք Ծաղկազարդի եւ Զատկի միջոցառումներ կլինեն

Արդյոք Ծաղկազարդի եւ Զատկի միջոցառումներ կլինեն

585
0

Ապրիլի 5-ին Ծաղկազարդն է, իսկ ապրիլի 12-ին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը:

Araratnews.am-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Մելիքյանին հարցրեց՝ արդյոք Ծաղկազարդի միջոցառում եւ Զատիկի պատարագ կլինի: «Ծաղկազարդի արարողությունների մասին օրեր առաջ ասվել է, որ դռնփակ են լինելու՝ առանց ժողովրդի ներկայության»,- ասաց Մայր Աթոռի ներկայացուցիչը:

Նա ասաց, որ բոլոր եկեղեցիներն իրենց էջերում օնլայն կհեռարձակեն  միջոցառումները:

Ինչ վերաբերում է Զատիկի միջոցառումներին, Վահրամ Մելիքյանն ասաց՝ Զատկի մասին առաջիկայում հավելյալ ծանուցում կարվի։

Հիշեցնենք՝ մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է կորոնավիրուսի պատճառով:

Սոնա Դավթյան