տուն Հասարակություն Արդյոք «Զվարթնոց» օդանավակայանը կկոչվի Ազնավուրի անունով. վարչապետի խոսնակի պարզաբանումը

Արդյոք «Զվարթնոց» օդանավակայանը կկոչվի Ազնավուրի անունով. վարչապետի խոսնակի պարզաբանումը

364
0

Քննարկումները շարունակվում են: Դեռ  վաղ է հստակ պատասխան տալ: Araratnews.am-ին ասաց վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով «Զվարթնոց» օդանավակայանն անվանափոխելու հարցին ի պատասխան:

Վարչապետի խոսնակը հիշեցրեց` Հանրային խորհուրդը եւս քննարկում է հարցը: Խորհրդի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ մեզ ասաց` վերջնական որոշում պետք է կառավարությունը ընդունի:

Հիշեցնենք` Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահը, դիմել էր Հայաստանի կառավարությանը եւ ասել` աջակցում են  «Զվարթնոց» օդանավակայանը Ազնավուրի անունով անվանափոխելու  նախաձեռնությանը:

Սոնա Դավթյան