տուն Հասարակություն Իրավական Արդյոք Դավիթ Սանասարյանի մեղադրանքը կհանվի Վանեցյանի ազատվելուց հետո

Արդյոք Դավիթ Սանասարյանի մեղադրանքը կհանվի Վանեցյանի ազատվելուց հետո

326
0

Araratnews.am-ն այսօր  պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործում փոփոխություն կլինի հօգուտ Դավիթ Սանասարյանի:

Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին տնօրենն ամիսներ առաջ լրագրողներին հորդորել էր չշահարկել Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործը, ապա ասել էր՝ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը չբացառեց, որ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործում շրջադարձ լինի: «Գործը նախաքննության փուլում է: Ամեն ինչ հնարավոր է, որեւէ բան չի բացառվում»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե անձի փոփոխությունը կազդի՞ քրեական գործի վրա, Ինեսսա Պետրոսյանն ասաց. «Որոշակի ուղղորդում կար, Վանեցյանը հայտարարություններ էր անում: Հույս ունեմ, որ ամեն դեպքում նախաքննական մարմինը խոհեմ կգտնվի եւ դատարան ուղարկելուց զերծ կմնա: Դավիթ Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է: Ոչ մի փաստական տվյալ չկա Դավիթ Սանասարյանի մեղադրանքում»:

Տեղեկացնենք, որ Սանասարյանի պաշտպանը բողոքարկել է ԱԱԾ-ի՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու որոշումը:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here