տուն Քաղաքական Արդյոք գազի գինը կբարձրանա. փոխվարչապետի պարզաբանումը

Արդյոք գազի գինը կբարձրանա. փոխվարչապետի պարզաբանումը

341
0

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ-ում խոսեց գազի գնի հնարավոր բարձրացման մասին, որը մտահոգում է պատգամավոր Արման Բաբաջանյանին: «Բազմաթիվ քննարկումներ եղել են եւ դեռ կլինեն: Գազն անխափան մատակարարելու համար անհրաժեշտ են ներդրումներ: Ընդ որում՝  հաշվարկներն իրականացվում են 10 տարվա կտրվածքով: Մենք ասել ենք, չենք բացառում, որ ապրիլի մեկից հետո հայտ կներկայացնի «Գազպրոմ Արմենիան»»

Արման Բաբաջանյանը հորդորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որ նա զգուշացնի ՀԾԿՀ նախագահին, որ պատշաճորեն ժամկետերը նշի, քանի որ մի ԶԼՄ-ով հայտարարել է՝ լինելու է գազի գնի բարձրացման այդպիսի հայտ:

Պատգամավորը նկատեց՝ գազը մեր քաղաքացիներին թանկ գնով է հասնում:

Փոխվարչապետն ասաց՝ իր եւ ՀԾԿՀ նախագահի հայտարարությունների միջեւ հակասություն չկա: «Ես էլ չեմ բացառում, որ կլինի այդպիսի հայտ»,- ասաց կառավարության անդամը: