«Մեզ աղետ է սպասվում, եթե մինչեւ հունիս-հուլիս այս իրավիճակը շարունակվի, ապա Հայաստանը, Արցախը՝ ծանր խնդիր ենք ունենալու, վճարային բալանսի խնդիր ենք ունենալու: Ո՛չ տրանսֆեր ունենք, ո՛չ էլ տուրիզմ»,- այսօր ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
Նա ասաց, որ Արցախում պարենային խնդիրը լուծվել է՝ ինչպե՞ս եք պատկերացնում՝ Արցախը ցորեն ունենա, Հայաստանը՝ ոչ: «Տուրիզմ չի լինելու, տրանսֆեր չի լինելու, վառելիքը դրսից ենք բերում»,- մանրամասնեց Արցախի նախագահի թեկնածուն:
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն ասել է՝ մնալու է Արցախում, արդյոք նրան պաշտոն կտրվի: Ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց. «Բակո Սահակյանը մնալու է Արցախում, օգնելու է իշխանությանը: Պաշտոնաթող նախագահը ամենաբարձր ստատուսն է»:
Հարցին՝ երբ ընտրությունների երկրորդ փուլի կանխատեսումը հաստատվեց, Արայիկ Հարությունյանը Հայաստանի ո՞ր պաշտոնյաների հետ է հեռախոսային խոսակցություն ունեցել: Նա ասաց՝ սպասում էր ընտրությունների երկրորդ փուլին, քանի որ այդքան միամիտ չէ, որ 14 թեկնածուի դեպքում չկանխատեսի դա: «Իմ թիմն էլ գիտեր դրա մասին: Ոչ մի քննարկում չեմ ունեցել Հայաստանի պաշտոնյաների հետ: Միայն ԱԺ նախագահի հետ խոսել եմ ընտրություններից առաջ: Իսկ վերջերս հանդիպել եմ «Իմ քայլի» պատգամավորների հետ, որոնցից միայն Ալեն Սիմոնյանին եմ ճանաչում»,- պատասխանեց Արցախի նախագահի թեկնածուն: