տուն Արցախ Արդյոք Արցախում սահմանադրություն կփոխվի

Արդյոք Արցախում սահմանադրություն կփոխվի

263
0

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսում հավաստիացրեց, որ պատրաստ է ընդդիմադիր բոլոր ուժերի հետ համագործակցել՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական: «Սրանք խոստումներ չեն, դուք իմ աշխատանքով դա կտեսնեք»,- ասաց նա:

Արդյոք կլինե՞ն Արցախում սահմանադրական փոփոխություններ հարցին ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց. «Չեմ կարող պատասխանել հարցին, չեմ մտածել։ Ձեւավորենք իշխանություն, սկսենք աշխատել, կտեսնենք, մեր սահմանադրությունը հնարավոր է փոխել 2/3-ով»:

Արդյոք Արայիկ Հարությունյանը կոալիցիա կկազմի: Նորընտիր նախագահն ասաց, որ մի քանի օրից սկսելու է քաղաքական հանդիպումներ: Նա հիշեցրեց այն օրակարգը, որի շուրջ կարող է համագործակցել ընդդիմադիրների հետ: Օրակարգը հետեւյալն է՝  Հայաստանի իշխանության հետ աշխատել ներդաշնակ, աշխատել իրենց առաջարկած օրակարգով:

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի պարտականությունները կստանձնի մայիսի 22-ից։