տուն Հասարակություն Իրավական Արդյոք Աննա Դանիբեկյանը հրաժարվել է Քոչարյանի գործը քննելուց. պարզաբանում

Արդյոք Աննա Դանիբեկյանը հրաժարվել է Քոչարյանի գործը քննելուց. պարզաբանում

413
0

Երեկ տեղեկություն հրապարակվեց, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց, քանի որ իբր հասկացել է՝ Քոչարյանի մեղադրանքը որեւէ հիմք չունի:

Araratnews.am-ը զանգահարեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանին՝ լուրի իսկությունը ճշտելու: «Նման բան չկա: Տիկին Աննա Դանիբեկյանը հիմա գտնվում է անաշխատունակության մեջ, հետևաբար չէր էլ կարող հրաժարվել»,- ասաց պարոն Ասլանյանը:

Մեր դիտարկմանը, թե անաշխատունակության մեջ լինելով՝ դատավորը կարող էր չքննել Ռոբերտ Քոչարյանի գործը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարը հերքեց:

Արմեն Ասլանյանը պարզաբանեց՝  դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակ վիճակի ժամկետը լրանում է ապրիլի 16-ին: «Եթե չդիմի երկարացման համար, կներկայանա աշխատանքի: Մինչ այսօր անաշխատունակության երկարաձգման դիմում չենք ստացել»,- ասաց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը:

Սոնա Դավթյան