տուն Հասարակություն Արդյոք ախտահանիչ նյութերը կարող են ազդել սննդի վրա. պարզաբանում

Արդյոք ախտահանիչ նյութերը կարող են ազդել սննդի վրա. պարզաբանում

388
0

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր մամուլի ասուլիսում ասաց, որ շրջայց, մշտադիտարկում են իրականացրել: «Ամենօրյա կապի մեջ ենք մեծ տնտեսվարողների հետ»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը:

Արդյոք հացը ամենօրյա տոպրակով է, թե՝ ոչ, ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել: «Սննդամթերքի որեւէ տեսակից վարակվել հնարավոր չէ: Չկա որեւէ իրավակարգավորում, որ հացը պետք է փաթեթավորված լինի»,- ասաց պարոն Ավետիսյանը:

ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ պարտադիր՝ ձեռնոց պետք է օգտագործել հաց վաճառելիս:

Araratnews.am-ը ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին հարցրեց՝ սուպերմարկետները ինչ հաճախականությամբ են ստուգվում: Պաշտոնյան ասաց, որ սուպերմարկետները ռիսկային են, բայց տարին մեկ անգամ են ստուգվում: «Եթե սպառողներից բողոք ենք լսում, նորից ստուգում ենք»,- մանրամասնեց ՍԱՏՄ ղեկավարը:

Մեր երկրորդ հարցը վերաբերում էր առեւտրային կենտրոններում ախտահանիչ նյութերի օգտագործմանը: ՍԱՏՄ ղեկավարին հարցրինք՝ դրանք կարո՞ղ են ազդել սննդամթերքի վրա:  «Ախտահանիչ նյութերը մակերեսը մաքրելու համար են: Դրանք սպիրտից են: Ո՛չ հոտը, ո՛չ էլ այլ բաղադրիչ չի կարող սննդի վրա ազդել: Խորհուրդ չի տրվում մակերեսը մաքրել քլորով: Դա միայն հատակը ախտահանելու համար է»,- պատասխանեց ՍԱՏՄ ղեկավարը:

Սոնա Դավթյան