Հայաստանի արդյունաբերությունը, տարածքային առումով, խիստ անհամաչափ է բաշխված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով՝ արդյունաբերության գրեթե 41%-ը կենտրոնացած է Երևանում, ավելի քան 16%-ը՝ Սյունիքում, 13.4%-ը Կոտայքի մարզում, իսկ արդյունաբերությամբ ԽՍՀՄ-ի ժամանակ աչքի ընկած Լոռիում ընդամենը 6%-ն է, Շիրակում՝ 3.4%-ը (ընդ որում 2013-ին Շիրակի մարզի արդյունաբերությունը անկում է ապրել 3.5%-ով):