տուն Լուրեր Արդյո՞ք մենք ուզում ենք, որ Հայաստանում լինեն նոր զոհեր. Արմեն Աշոտյանըˋ Ուկրաինայի...

Արդյո՞ք մենք ուզում ենք, որ Հայաստանում լինեն նոր զոհեր. Արմեն Աշոտյանըˋ Ուկրաինայի դեպքերի մասին

78
0

Armen-Ashotyan1

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությանը:

«Ես հասկանում եմ, երբ որ  հասարակական, քաղաքական շրջանակները շատ ոգեւորվում են նրանից, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, բայց արդյո՞ք մենք ուզում ենք, որ Հայաստանում լինեն նոր զոհեր, արդյո՞ք մենք ուզում ենք, որ երկիրը վերածվի անհասկանալի, դժվար կառավարվող մի միավորման, արդյո՞ք մենք ուզում ենք, որպեսզի այդ առիթից օտվեն մեր հարեւանները, արդյո՞ք մենք իրականում ունենք այն ներքին քաղաքական հենքը, որպեսզի նման պայմաններ, նման իրավիճակ ստեղծվի Հայաստանում»,- ասում է Աշոտյանը:

Նա նշում է, որ ուկրաինական դեպքերի առիթը եւ հիմնական դրդապատճառը նախկին իշխանությունների արտաքին քաղաքական որոշումներն են եղել:

«Հայաստանում արտաքին քաղաքականության վերաբերյալ բացի տակտիկական տարաձայնություններից, այլ տեսակի լուրջ տարաձայնություններ խորհրդարանական ուժերը, գոնեˋ ոչ իշխանական, չունեն»,- եզրափակում է Աշոտյանը: