տուն Աշխարհ Արդյո՞ք կտուգանեն Պուտինին. Կրեմլի մեկնաբանությունը

Արդյո՞ք կտուգանեն Պուտինին. Կրեմլի մեկնաբանությունը

257
0

Հնարավո՞ր է, արդյոք, Ռուսաստանում տուգանել նախագահին, հարցը պետք է հասցեագրել ոչ թե նախագահի մամուլի ծառայությանը, այլ դատական մարմիններին կամ անհրաժեշտ է կարդալ օրենքները:

Այս մասին, РБК-ի թղթակցի փոխանցմամբ, հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նաև հավելել է, որ ՌԴ նախագահն ունի բավարար իմունիտետ, իսկ մնացյալը դատական հանրույթի քննարկելիքն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփին տուգանել են 2 միլիոն դոլարով բարեգործական հիմնադրամն իր գործնական ու քաղաքական նպատակների համար ծառայեցնելու համար: