Կրկին խոսակցություններ են շրջանառվում Երևանում ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցել-չկառուցելու վերաբերյալ: Այս մասին գրում է ֆեյսբուքյան օգտատերերից Հայկ Զալիբեկյանը՝ բերելով իր փաստարկները, թե ինչու ձեռնտու չէ Երևանում նոր ավտոկայանատեղիների կառուցումը: Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մարդկանց որոշակի խումբ դարձյալ մեղադրում է Երևանի քաղաքապետարանին՝ նոր ավտոկանգառները չկառուցելու համար: Ես ինքս որոշեցի մասնակցել քննարկումներին, բայց ո՛չ ի պաշտպանություն վարորդների, այլ ընդհակառակը՝ քաղաքապետարանի:
1.
Եկեք պատկերացնենք Երևանի կենտրոնում (և նույնիսկ ծայրամասերում) ստանդարտ գրասենյակային շենք: Ոչ այնքան մեծ՝ ընդամենը 800 մետր, ըստ չափանիշների, դրա համար կպահանջվի 80 աշխատատեղ (կամ ավելի քիչ, չնայած՝ ո՞վ է Երևանում հաշվի առնում չափանիշները):
2. Եկեք պատկերացնենք, որ սա հինգհարկանի շենք է: Փոքր է, սրա համար շատ չեն քննադատելու:
3.Արդյունքում կստացվի 420 աշխատատեղ ունեցող շենք՝ 4000 քմ տարածքով:
Հիմա պատկերացնենք, որ այս մարդկանց մոտ մեկ երրորդը մեքենայով է գալիս աշխատանքի: Ընդամենը մեկ երրորդը:
4. Պատկերացնենք համեմատական չափի շենք, որը տեղավորվում է մոտ 24 մեքենա:
5. 420 աշխատողներից՝ 1/3-ը՝ 140 մեքենա: Լավ, եկեք գծենք:
6. 420 աշխատողներից միայն մեկ երրորդին ավտոկանգառներով ապահովելու համար անհրաժեշտ է ավելի մեծ շենք կառուցել, քան ինքնին գրասենյակային շինությունը:
7. Ավելի հստակ՝ գրասենյակային շենք և կից կառույցը, այսինքն՝ կայանատեղի:
8. Եկեք պատկերացնենք մի ամբողջական փողոց, որն ունի այդպիսի շենքեր: Դառնալու է գեղեցիկ քաղաք: Կցանկանայի՞ք ապրել այդօրինակ քաղաքում:
9. Լավ, գուցե մենք այս բոլոր մեքենաները տեղաբաշխենք փողոցո՞ւմ, շենքի հետևում: Ինչո՞ւ ոչ:
10. Այդ դեպքում մենք գործ ենք ունենալու նման պարամետրերով տարածքի հետ: Դե, գրեթե ֆուտբոլի խաղադաշտի պես:
11. Կամ գուցե փողոցի երկայնքով, ինչպես միշտ:
12. Որպեսզի միայն այս շենքն ապահովվի կայանատեղիով, մայթերի երկայնքով մեզ հարկավոր է 800 մետր կայանելու տարածք: Այնինչ կան հարակից շենքեր»:
Հ.Գ
Կարող եք նաև հարց ուղղել, թե ինչու՞, օրինակ, ստորգետնյա ավտոկայանատեղի չկառուցել: Բազում պատճառներով:
Նախ, դա թանկ է:
Երկրորդ՝ դա շատ թանկ է: Ավտոմեքենան ավելի մեծ տարածք է գրավում: Ոչ մի ներդրող նման ծախսեր չի անի: Քաղաքը նույնպես նման ծախսերի չի գնա: Որպեսզի նման ավտոկանգառ կառուցվի, ավտոկայանատեղիի մեկ ժամը պետք է թանկ արժենա, ոչ թե տարեկան 25 դոլար, ինչպես հիմա է: Մյուս կողմից, այդ ամենը կհանգեցնի ավելի մեծ քանակով մեքենաների առկայություն փողոցներում:
Պետք է մեկ պարզ բան հասկանալ. աշխարհում չկա մի քաղաք, որտեղ լուծված լինի կայանման խնդիրը՝ հօգուտ ավտովարորդների: Կան քաղաքներ, որոնք ավտոմոբիլիզացման դեմ պայքարում զգալի հաջողությունների են հասել, և կան քաղաքներ, որոնք ապրում են անցյալով:
Ի՞նչ անել. Իհարկե, զարգացնել հասարակական տրանսպորտը: Փողոցներում սահմանափակել անձնական մեքենանարի վարումը և ընդլայնումը: Մեքենաների քանակի հետ կապված իմ վերոգրյալ վարժությունը միանգամայն արդարացի է քաղաքացիների համար: Դուք իսկապե՞ս կամենում եք ապրել մեքենաների ծով հիշեցնող ավտոկայանատեղերի մեջ…
4.