Ձմեռային եղանակը կարելի է կանխատեսել արդեն ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին: Այս մասին են վկայում ամերիկացի գիտնականների հետազոտությունները, որոնց արդյունքները հրապարակված են Nature Geoscience գիտական ամսագրում:
Նրանք ուսումնասիրել են Եվրոպական երկրներում վերջին 30 տարվա ձմեռային եղանակները: Նրանք համեմատել են ձմռանը Արկտիկայում սառույցի հաստությունը սեպտեմբեր ամսվա սառույցի հաստության հետ: Նրանք պնդում են, որ մինչև 32% ճգշգրտությամբ դա թույլ է տալիս կանխատեսել հաջորդ ձմռան եղանակը: Վերջին 3 տարվա ուսումնասիրությունները վկայում են, որ ձմեռային եղանակի կանխատեսումները հասել են 60%-ի: