Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր մարզավիճակի մասին: Հիշեցնենք, որ վերջերս ֆուտբոլիստը ապաքինվել էր վնասվածքից:
10 խաղում խփած 4 գոլ: Սա բավարար չէ: Ցանկանում եմ ամեն ինչ անել թիմին օգնելու համար: Ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել, ցանկանում եմ օգնել թիմին հաղթել:
Արդեն ինձ ավելի լավ եմ զգում: Ցավալի է, որ ես չէի կարող մասնակցել դերբիին և «Յուվեի» հետ խաղին: Այնուամենայնիվ, այդպես է լինում, երբ դուք վնասվածք ունեք: Բայց ես շատ աշխատեցի, որ շուտ վերադառնամ»,- մեջբերում է Մխիթարյանին Football-italia-ն: