տուն Քաղաքական Միջազգային Արդեն դեկտեմբերին Եվրամիությունը կարող է թուլացնել պատժամիջոցները

Արդեն դեկտեմբերին Եվրամիությունը կարող է թուլացնել պատժամիջոցները

86
0

131123225830-iran-agreement-01-story-top

Ժնևում ձեռք բերված համաձայնություններից հետո Եվրոպական միությունը սկսել է Իրանի դեմ պատժամիջոցների թուլացման գործընթացը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով Եվրամիությունում իր աղբյուրներին:

«Պատժամիջոցների ռեժիմի թուլացման հարցը կհամաձայնեցվի փորձագիտական մակարդակով, այնուհետև` Եվրամիության 28 անդամ երկրների ներկայացուցիչների հետ, ինչից հետո այն կհաստատվի ԵՄ խորհրդում: Դա կարող է տևել մոտ 6 ամիս, ինչից հետո հաշվի կառնվեն Իրանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը», — նշել է աղբյուրը:

Եվրամիությունը կարող է վերացնել Իրանից նավթի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների արտահանման արգելքը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբյուսն, իր հերթին, նշել է, որ պատժամիջոցների վերացման գործընթացը կսկսվի դեկտեմբեր ամսին, սակայն այդ գործողությունները կարող են հետադարձ ուժ ունենալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here