տուն Քաղաքական Հայաստան Արդեն բնակավայրն է համարվում ազդակիր. նախարարի տեղակալ

Արդեն բնակավայրն է համարվում ազդակիր. նախարարի տեղակալ

224
0
Լիլյա Շուշանյան

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված է 27 հարց:

Քննարկվում է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին հարցը:

Տարածքային կառավարման և ենթակառուվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը իր ելույթում մասնավորապես նշեց.

«Սա մայր օրենք չէ, սա արդեն գործող օրենքում փոփոխություն է: Ինչ վերաբերում է ազդակիր համայնքներին՝ մենք այս օրենքով չենք սահմանում, թե ազդակիր համայնքները որոնք են, կամ կառավարությանն իրավունք չենք վերապահում, թե ազդակիր որ համայնքներն են համարվելու: Ազդակիր համայնքներ արդեն իսկ սահմանված են, և դա ընթանում է ՇՄԱԳ պրոցեսով, այլ բան է, եթե այնտեղ պետք են փոփոխություններ, ապա եկեք բոլորով մտածենք: Այսինքն՝ արդեն իսկ կարգավիճակ ստացած համայնքները, որոնք ազդակիր են համարվում, եթե խոսում ենք բաշխման մասին, ապա այստեղ խոսքը նրանց միջև բաշխման մասին է և ոչ միայն համայնքների, եթե ուշադիր լինեք, ես պատահական չեմ նաև այստեղ բնակավայրեր բառը գրել, քանի որ այսօր կան բազմաբնակավայր համայնքներ նաև խոշորացման գործընթացի հետևանքով, և հաճախ համայնքային բյուջե է գումարը գնում ֆինանսական տեսանկյունից, սակայն այստեղ բնակավայրն է համարվում ազդակիր և շատ կարևոր է, որ նպատակային ծրագրերը ներկայացվեն հենց տվյալ բնակավայրի համար, և դրա համար նաև պարզաբանեմ, որ պատահական չէ նաև բնակավայր գրելը՝ այս ճկունությունը նույնպես ապահովելու համար: Ինչ վերաբերում է ժամկետին. ժամկետը, ճիշտ եք ասում, որ եթե խոսում ենք հատկացումների մասին, ապա վերաբերելու է 2021 թվականի հունվարի 1-ից: Ինչու այսօր մենք ժամկետ չենք դնում, որ գործելու է հունվարի 1-ից, որպեսզի նույն համայնքները կարողանան այս կարգավորմամբ ծրագրեր ներկայացնել մինչև 2021 թվականի բյուջետային պրոցեսը սկսելը: Համայնքները նախապես ներկայացնում են այդ ծրագրերը մինչև բյուջեի մասին նախագիծը կազմելը»: