Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես մէկ բան գիտեմ, որ արդարութեան եւ ճշմարտութեան համար պայքարողը պիտի նահատակուի: Այդպէս է եղել պատմութեան ընթացքին, երբ ուշի-ուշով ընթերցում ենք սուրբերի վարքերը: Ներկայ ժամանակների նահատակութեան մի ձեւ է անտեղի կարգազրկումը: Կարող էի համրանալ եւ ապրել աշխարհի օրէնքների համաձայն: Սակայն ընտրեցի Քրիստոսի հետ նահատակուելը, որպէսզի Քրիստոսի հետ էլ յաղթանակեմ: Ես մարդկային որոշումներին չեմ հաւատում: Ինձ համար հեղինակութիւն են Աստուծոյ անսուտ խօսքը եւ Սուրբ Հայրերի թողած ուղղափառ ժառանգութիւնը, նրանց կանոնական որոշումները: Մնացածը ժամանակաւոր է եւ ունայնութիւն, ինչպէս ասում է Սողոմոն Իմաստունը: Ինձ մնում է կրկնել Պօղոս Առաքեալի հետ. «Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատս։ Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին Նրա յայտնուելը» (Բ. Տիմ. 4:7-8)։ Ողջ լերուք ի Տէր»:
Ինչպես գիտենք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեկտեմբերի 12-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը` ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար: