տուն Լուրեր Արդարադատության նախարարության պարզաբանումը «Վոլեյբոլի Ֆեդերացիա»-ի շուրջ աղմուկի վերաբերյալ

Արդարադատության նախարարության պարզաբանումը «Վոլեյբոլի Ֆեդերացիա»-ի շուրջ աղմուկի վերաբերյալ

437
0

IMG_9362-copyԻ պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ թե արդյո՞ք  «Հայաստանի ազգային օլիմպի­ական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (այսուհետև՝ ՀԱՕԿ) իրավասու է իր կազմից հեռացնելու «Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիա» ՀԿ-ին (այսուհետ՝ ՀՎՖ), թե արդյո՞ք ՀՎՖ-ն պարտավոր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ և արդյո՞ք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադիր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու և միջազգային մրցույթներին մասնակցելու համար, պարզաբանում ենք. 1. ՀԱՕԿ-ը իրավաբանական անձանց միություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ստեղծել են ոչ առևտրային կազմակերպություններն` իրենց գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով: Սակայն, պետք է ի գիտություն ընդունել նաև, որ նույն օրենսգրքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Միության մասնակիցները (այդ թվում միության անդամ մարզական ֆեդերացիաները) պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:  Այսպիսով, անկախ նրանից, որ ՀՎՖ-ն մտնում է ՀԱՕԿ-ի կազմի մեջ, վերջինը իրավասու չէ միջամտել ՀՎՖ-ի բնականոն գործունեությանը, նշանակել ֆեդերացիայի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց: ՀԱՕԿ-ի նպատակները սահմանված են իր կանոնադրության 2-րդ հոդվածում և բոլորը վերաբերվում են արդար սպորտի, ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը, սպորտի որակի բարձրացմանը և այլն: 2.  ՀԱՕԿ կանոնադրության 5-րդ հոդվածում, որը վերարտադրում է Օլիմպիական խարտիայի 28-րդ հոդվածի դրույթները, ամրագրված է, որ «1. ՀԱՕԿ-ի կազմի մեջ մտնում են.  1.1 Բոլոր այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերը ղեկավարող միջազգային ֆեդերացիաներին /առնվազն այդ կարգի ազգային ֆեդերացիա,/ եթե այդ ազգային ֆեդերացիաները երկրում և միջազգային մասշտաբով վարում են ռեալ և հստակ մարզական գործունեություն, կազմակերպում և մասնակցում են մրցումների, իրագործում են մարզիկների պատրաստման ծրագրեր: Յուրաքանչուր մարզաձևից ՀԱՕԿ-ը կարող է ճանաչել միայն մեկ ազգային ֆեդերացիա»:    ՀԱՕԿ-ի կանոնադրության 16-րդ հոդվածը նախատեսում է, որ «ՀԱՕԿ-ի կողմից ճանաչվելու և նրան անդամագրվելու համար` մարզաձևի ազգային ֆեդերացիան նախ պետք է անդամագրվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված մարզաձևի միջազգային ֆեդերացիային և վարի օլիմպիական խարտիային և տվյալ միջազգային ֆեդերացիայի կանոնադրությանը համապա­տասխան գործունեություն»: Այսպիսով, իրականում կազմակերպությունները պետք է նախ անդամակցեն միջազգային ֆեդերացիաներին, և նոր միայն անդամակցեն կամ ճանաչվեն ՀԱՕԿ-ի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/45944.html
© iravaban.net կայք

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here