տուն Լուրեր Արդարադատության նախարարը թող «չաթլաղ» բառի լավ իմաստը վերցնի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Արդարադատության նախարարը թող «չաթլաղ» բառի լավ իմաստը վերցնի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

119
0

Ազգային Ժողովի ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը մեկնաբանում է, թե ինչու է «չաթլաղ» անվանել ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նշենք, որ այսօր Ազգային Ժողովի նիստին Արմեն Ռուստամյանը, դիմելով ԱԺ նախագահին, դժգոհեց, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վիրավորական արտահայտություններ է արել ոչ իշխանական պատգամավորների հասցեին, ովքեր պատրաստվում էին անվստահություն հայտնել կառավարությանը` ասելով, թե «ղալաթ են անում»: Ի պատասխան նախարարիˋ Ռուստամյանը ասել էր.

«Փոխանակ ասի սայթաքել են, սխալ են թույլ տվել, ավելի է խորացնում հարցը: Եթե այդ տրամաբանությամբ ենք շարժվում, բառարաններով պիտի որոշենք ով ինչ է ասում, մենք էլ այդ բառերին տիրապետում ենք եւ եթե իրեն օրինակի համար ասենք՝ ղալաթ ես անում, չաթլաղ, թող չնեղանա…»:

Մանրամասներըˋ տեսանյութում: