տուն Քաղաքական Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված ապօրինի գործի դեմ բողոք

Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված ապօրինի գործի դեմ բողոք

208
0

«Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի կիվիրյանի դեմ ընթանում է ակնհայտ քաղաքական հետապնդում: Ռեժիմի կողմից կա հստակ պատվեր ամեն ձեւով խոչընդոտել Արգվիշտի Կիվիրյանի հասարակական և մասնագիտական գործունեությունը: Այսօրվա դրությամբ Արգվիշտի Կիվիրյանի դեմ կա երեք վարչական վարույթ եւ մեկ քրեական գործ։ Երեք վարչական վարույթներն էլ ակնհայտ կոպիտ խախտումներով են իրականացվել, այդ ընթացքում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառվել է բռնություն եւ ոչ մի քրեական գործ հարուցված չէ։

Կոմիտաս 5-ում ս.թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցած ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները մեկուսացնելով Արգիշտիին ոստիկանական մեքենայում դաժան ծեծի են ենթարկել իրեն, նույնիսկ փորձ է արվել իրեն խեղդել: Այդպես Արգիշտի Կիվիրյանին հասցրել են ոստիկանության Արաբկիրի բաժին, այնտեղից տարել են հիվանդանոց, եւ թեեւ առկա են նրան ծեծի ենթարկելու բազմաթիվ փաստեր (լուսանկարներ, տեսագրություններ, վկաներ և այլն), սակայն քրեական գործ հարուցվել է ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, թե իբր Արգիշտի Կիվիրյանն է հայհոյել եւ հարվածներ հասցրել ոստիկանին: Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնության Քրեական օրենսգրքի 316 հոդվածով:

Այդ հոդվածի շրջանակներում Հատուկ Քննչական Ծառայությունում (ՀՔԾ) երեք նշանակված հարցաքննությունները տեղի չեն ունեցել: Առաջին հարցաքննությունը ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաձգվել է «քննիչի զբաղվածության» պատճառով: Օգոստոսի 28-ին և օգոստոսի 30-ին նշանակված հարցաքննությունները ևս հետաձգվեցին՝ Արգիշտի Կիվիրյանի շահերը պաշտպանելու ներկայացած փաստաբանական պալատից 30 փաստաբանների ներկայությունը քննիչի կողմից թույլ չտալու պատճառով: «Համառորեն չի ցանկանում իմ փաստաբանների համար ապահովել անցաթուղթ: Ինչպես որ մինչ օրս գործել են ապօրինաբար, նույն այդ ապօրինությունները շարունակվում են», փոխանցեց քննիչի դիրքորոշումը Արգիշտի Կիվիրյանը: Քննիչը անցագիր է տրամադրել միայն մեկ փաստաբանի համար: Չբավարարելով բոլոր փաստաբանների համար մուտք ապահովելու Արգիշտիի պահանջը, նա հրաժարվել է ցուցմունքներ տալ և բացարկ է հայտնել գործի քննությունը վարող քննիչին վերջինիս ցուցաբերած կողմնակալության համար: Հարցաքննությանը փաստաբանների մասնակցության արգելումը, դեպքից միայն 6 օր անց դատաբժշկի ներկայանալու թույլտվությունը փաստում են այն մասին, որ Հատուկ քննչական ծառայությունը շահագրգռված չէ, որպեսզի այս գործով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնի: Կիվիրյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա, այնինչ պետք է ներկայանար տուժողի կարգավիճակում:

Արգիշտին իր Ֆեյսբուքյան էջում գրել է <Այսօր, ժամը 12:00 ինձ հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն, իմ դեմ սարքվող քրեական գործի շրջանակներում հարցաքննելու համար: Ես ներկայացել եմ իմ 30 փաստաբանների հետ (ընդ որում, այս պահի դրությամբ ավելի քան 150 փաստաբաններ ցանկություն են հայտնել միանալու իմ պաշտպանությանը և այդ թիվը աճում է), պահանջելով որպեսզի ապահովեն պատշաճ աշխատանքանյին պայմաններ մեր համար, որպեսզի փաստաբաններս կարողանան լիարժեք կերպով ներկայացնել իմ շահերը: Բարձրանալով քննիչի մոտ ներկայացրել եմ իմ փաստաբանների ցուցակը, պահանջելով, որպեսզի նրանց համար էլ իջեցվի անցաթուղթ և նրանք կարողանան բարձրանալ վերև և իրականացնեն իմ շահերի պաշտպանությունը, սակայն այդ պահանջս մերժվել է: Այդ, ինչպես նաև այլ խախտումների կապակցությամբ բացարկ եմ ներկայացրել քննիչին և լքել եմ Գլխավոր դատախազության շենքը: Ցանկանում եմ կրկին անգամ իմ շնորհակալությունն հայտնել իմ փաստաբաններին, հավաքված իմ ընկերներին, և ակտիվ ու սրտացավ Հայաստանի քաղաքացիներին, ում համատեղ գործողությունների շնորհիվ «Ոստիկանափեդիկների ճակատամարտը ընդդեմ մութ և դավադիր ուժերի» այս փուլում ավարտվեց վերջիններիս հաղթանակով: Պայքարը շարունակվում է, պատրաստվենք հաջորդ ճակատամարտին… >

Քննիչին արված բացարկը մերժվել է, Արգիշտի Կիվիրյանը ցուցմունքը գրավոր ուղարկվել է ՀՔԾ: Հիմա արդեն 150-ից ավելի փաստաբան պատրաստակամություն է հայտնել միանալ ակցիային: Փաստաբանների պալատի անդամները 1000-ից ավելին են: Փաստաբանները «հետապնդում» են որակում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ իրավապահների վերաբերմունքը՝ վկայակոչելով հանգամանքը, որ թեև նա է հաղորդում ներկայացրել իր նկատմամբ բռնությունների մասին, մինչ օրս այդ հաղորդման հետևանքով դեռ քրեական գործ չի հարուցվել: Փոխարենը ոստիկանի ծանուցագրի հիմքով անմիջապես հարուցվել է քրեական գործ: Փաստաբանները պնդում են, որ Արգիշտի Կիվիրյանին պետք է հարցաքննել որպես տուժող:

Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունընամակով դիմել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով Արգիշտի Կիվիրյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ անհապաղ և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել բռնության համար պատասխանատուներին:

Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ էին նաև հավաքվել քաղաքացիները՝ աջակցելով Արգիշտի Կիվիրյանին:

ՀԱՋՈՐԴ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է Ս.Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԺԱՄԸ 11:00-ԻՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ):

Արգիշտին մենակ չէ և երբեք մենակ չի լինելու!!!!

ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՆՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ!

ՀՀ ոստիկանությունը ռեպեսիայի և բռնության մեթոդով վախ է ցանկանում ներշնչել հասարակության մեջ, մեկուսացնելով առավել ակտիվ և լիիրավ քաղաքացիների՝ փորձ է արվում ճնշել քաղաքացիական շարժումները: Այսօր կոտրում են ակտիվ քաղաքացիներին որպեսզի իրենց հաջորդ ապօրինության ժամանակ ոչ մեկ դուրս չգա իրենց դեմ:

Արգիշտի Կիվիրյանին սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում, ինչն անթույլատրելի է: Հակառակ դեպքում ոստիկանությունը կիրառելու է առավել ստոր բռնարարքներ ՀՀ քաղքացիների նկատմամբ:

Պայքարը շարունակվում է!

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here