տուն Հասարակություն Արգենտինայում վնասել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը

Արգենտինայում վնասել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը

288
0

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշակոթողի մի մասը հարձակման հետևանքով վնասվել է: Ցուցանակի վերին մասը պոկել են ու քարի բացված մակերեսին ներկ լցրել:

Արգենտինայի հայերը դատապարտել են դեպքն ու ընդգծել, որ անկախ Արգենտինայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից՝ թուրք պաշտոնյաներն ուժեղացրել են ժխտողական գործունեությունը: