Արգենտինայի արևմուտքում գտնվող Նեուկեն և Ռիո Նեգրո նահանգները հայտնվել են վերջին 40 տարիների ամենաուժեղ փոթորկի թիրախում։ Վերոնշյալ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Ինչպես փոխանցում է TN հեռուստաալիքը, փոթորկի հարվածից առաջ իշխանությունները փակել են դպրոցները, պետական հաստատություններում հայտարարել է ոչ աշխատանքային օր, ինչպես նաև ժամանակավորապես չեն աշխատում խանութներն ու սուպերմարկետները։
Շուրջ 1300 մարդ տարհանվել է, որոնք այս պահին գտնվում են դպրոցներում և վարչական շենքերում։
Օդերևութաբանները կարծում են, որ սոցցանցերում «Լուկրեցիա» անունը ստացած փոթորիկն ամենաուժեղն է Արգենտինայում վերջին 40 տարիների ընթացքում։