Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Ռիկարդո Վալերոն հետ է կանչվել: Ռիկարդո Վալերոն Բուենոս Այրեսի գրախանութներից մեկից գիրք է գողացել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ռիկարդո Վալերոն հիանալի անձնավորություն է, նա ստանում է նյարդաբանական բուժօգնություն, և ես նրան մաղթում եմ արագ ապաքինում»,- այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեքսիկայի Արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը:
Ricardo Valero es una gran persona, está sujeto a tratamiento neurológico, le deseo pronta recuperación. https://t.co/xAj5VI0Fnz
— Marcelo Ebrard C. (@m_ebrard) December 22, 2019
