տուն Քաղաքական Միջազգային Արգենտինայում կայծակը հարվածել է ինքնաթիռին

Արգենտինայում կայծակը հարվածել է ինքնաթիռին

67
0

4661205-R3L8T8D-650-6597876808193136228

Կայծակը հարվածել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օդանավակայանում առանց ուղևորների կայանած, չիլիական LAN ավիաընկերության ինքնաթիռին։ Արդյունքում տուժել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը, ով այդ պահին եղել է ինքնաթիռում։

Ինչպես հայտնում է TN հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ Արգենտինայում գրանցվել է վերջին 40 տարում ամենահզոր փոթորիկը։ Մայրաքաղաքում եղել են ուժեղ անձրևներ, քամիներ ու ամպրոպներ, մի քանի փողոցներ հայտնվել են ջրի տակ։

Հավելենք, որ օդանավակայանի՝ կայծակից տուժած աշխատակցի կյանքին ոչինչ չի սպառնում։