տուն Սպորտ Արգենտինայի հավաքականը կորցրել է իր հիմնական հարձակվողներից մեկին. Մունդիալ 2014

Արգենտինայի հավաքականը կորցրել է իր հիմնական հարձակվողներից մեկին. Մունդիալ 2014

68
0

rsz_zbfsarkrauvsf_5xlymwbsc2t5s3zlmeqe2satynauw (1)

Արգենտինայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն այլևս չի կարողանա օգնել իր թիմին Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության հանդիպումներում:

26-ամյա հարձակվողը Մունդիալ 2014-ի խմբային փուլի վերջին տուրի Նիգերիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել: Նա խաղադաշտ էր դուրս եկել հիմնական կազմում, սակայն փոխարինվել էր հանդիպման 38-րդ րոպեին:

Այսօր պարզ է դարձել, որ արգենտինացին վնասել է ազդրի մկանն ու բաց կթողնի առաջնության շարունակությունը: Նկատենք, որ 1/8 եզրափակչում Ագուերոյի թիմը կմրցի Շվեյցարիայի ընտրանու հետ: