Արգենտինայի օդային տարածքում, հնարավոր է, ասուպ է պայթել, ինչի ձայնը լսել են Սանտա Ֆե նահանգի մի շարք քաղաքների բնակիչներ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Պայթյունը գրանցվել է մայրաքաղաք Բուենոս Այրեսից 400 կմ հեռավորության վրա, այն վախեցրել է բազմաթիվ մարդկանց։ Ասուպի բեկորների անկման վայրը չի հայտնաբերվել։ Զոհեր և ավերածություններ չկան։ Լրագրողների հետ զրույցում Տիեզերական դիտարկումների կենտրոնի ղեկավար Խորխե Կոգլանն ասել է, որ, հնարավոր է, խոսքը երկնային մարմնի մասին է, որ բեկորների է բաժանվել մթնոլորտ մտնելիս։ Դա տեղի է ունեցել Երկրի մակերևույթից 60կմ բարձրության վրա։