Երեկ տեղեկացրել էինք, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարող է մասնակցել Արգենտինայի հինգերորդ դիվիզիոնի «Դեպորտիվո Ռիեստրայի» խաղերին։
Սակայն այսօր ակումբի նախագահ Վիկտոր Ստիֆալեն հերքել է այդ տեղեկությունը։ «Մարադոնան չի միանա մեր թիմին ոչ որպես խաղացող, որ էլ որպես մարզիչ։ Սակայն բացառված չէ, որ նա այստեղ աշխատի խորհրդատուի կարգավիճակով», — ասել է ակումբի նախագահը, ով նաև Մարադոնայի ընկերն է։