տուն Քաղաքական Միջազգային Արգելվել է Վենեսուելայի նախագահի ինքնաթիռի մուտքն ԱՄՆ-ի օդային տարածք

Արգելվել է Վենեսուելայի նախագահի ինքնաթիռի մուտքն ԱՄՆ-ի օդային տարածք

307
0

madu

Այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ իշխանություններն արգելել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ինքնթիռի մուտքն ԱՄՆ օդային տարածք: Այս մասին հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը` հղում կատարելով Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Էլիաս Խաուային:

Վերջինս հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահը սեպտեմբերի 20-ին պատրաստվում է մեկնել Չինաստան, որից առաջ հարավամերիկյան պետության իշխանությունները տեղեկացվել են, որ ԱՄՆ-ի օդային տարածքը փակ է նրանց համար: Արտգործնախարարն այս քայլը որակել է որպես «վիրավորանք»:

ԱՄՆ-ի իշխանություններն այս քայլը որևէ կերպ չեն մեկնաբանում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here