Ռոսսելխոզնադզորի Մոսկվայի վարչությունը արգելել է ՌԴ-ից երշիկի արտահանումը Հայաստան` այդ մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքէջում:
Ըստ տեղեկության, խոսքը 124 կգ երշիկի մասին է, որը թույլ չի տրվել բարձել ինքնաթիռ։
Ռոսսելխոզնադզորից պարզաբանել են, որ ըստ Մաքսային Միության տարածքում գործող ձեռնարկությունների ռեեստրի «Ցերբեր» համակարգի՝ արտադրող ընկերության համար ժամանակավոր սահմանափակումներ են գործում։