տուն Քաղաքական Միջազգային Արգելե՛ք Էրդողանին։ Femen-ը մերկացել է Ստամբուլում

Արգելե՛ք Էրդողանին։ Femen-ը մերկացել է Ստամբուլում

89
0

n_64291_4

Femen կանանց իրավունքների և ժողովրդավարության համար պայքարող կազմակերպությունը երեկ ակցիա է իրականացրել Թուրքիայում, որտեղ անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններ։ Նախընտրական փուլում տեղի են ունեցել լուրջ խախտումներ, ինչի հետևանքով փակվել են Twitter և Youtube կայքերը, քանի որ դրանց միջոցով տարածվել են ներկայիս կառավարության կոռուպցիոն մեխանիզմները բացահայտող նյութեր։

Ստամբուլի Ուսքյուդար շրջանի տեղամասերից մեկում Femen-ի ներկայացուցիչնրը մերկացել են, իսկ նրանց մարմնի վրա գրված է եղել «Արգելե՛ք Էրդողանին»։ Այս կերպ նրանք բողոքել են երկրում կառավարությանը դեմ հանդես եկող կայքերի և սոցցանցերի արգելման դեմ։