տուն Հասարակություն «Արգավանդ կահույք» ընկերությունը նշում է երրորդ խանութի նորամուտը (տեսանյութ, լուսանկարներ)

«Արգավանդ կահույք» ընկերությունը նշում է երրորդ խանութի նորամուտը (տեսանյութ, լուսանկարներ)

456
0

Հայկական եւ արտասահմանյան որակյալ կահույքի մեծ տեսականի՝ նոր հասցեում: «Արգավանդ կահույք» ընկերությունն ընդլայնում է խանութ-սրահների իր ցանցը` ներկայանալով երկհարկանի նոր ընդարձակ տարածքում: Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս զորավար 1 հասցեում երեկ պաշտոնապես բացվեց ընկերության նոր խանութ-սրահը, որը ներկայացնում է գրասենյակային, ննջասենյակային ու խոհանոցային կահույքի լայն տեսականի, եւ ոչ միայն:

Երեք հասցե՝ Մայրաքաղաքային 202, Մայրաքաղաքային 212 և Սուրբ Սարգիս Զորավարի 1: Նորաբաց խանութը 1500 քմ է: «Արգավանդ կահույք»-ի խանութներում ցուցադրված կահույքի մի մասը հայ վարպետների աշխատանք է, նորաձևության վերջին տենդենցների և որակի համադրությամբ: Մյուս մասը ներմուծված է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից և Մալայզիայից: Գործընկերները նույնպես ներկա էին երրորդ խանութի բացման արարողությանը:

Խանութի բացման արարողությանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Բացման օրը խանութում ներկայացված տեսականին վաճառվում էր ինքնարժեքով:
Նորաբաց մասնաճյուղը գործելու է ամեն օր 9:30-ից մինչև 19:30:

Տեսանյութը՝ tert.am-ի