տուն Հասարակություն Արգավանդի հողատարածքը ճանաչել գերակա հանրային շահ. կառավարություն

Արգավանդի հողատարածքը ճանաչել գերակա հանրային շահ. կառավարություն

224
0

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Արարատի Արգավանդ համայնքի հողատարածքը ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է իրականացնել Արգավանդի ճանապարհային հանգույցը (Իսակով-Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույց) Շիրակի փողոցին (այսուհետ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատված) միացնող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները: Ճանապարհաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից:

Վերոնշյալ ճանապարհային հատվածի կառուցումը նախատեսված է Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով: Այս ծրագիրը կնպաստի Երեւանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը: