NASA-ն եւ Ճապոնիայի տիեզերական գործակալությունը հրապարակել են Global Precipitation Measurement (GPM) աստղադիտարանի հետ համատեղ արված լուսանկարները, որոնք հնարավորություն են տալիս հետեւել Երկրի վրա «թափվող» տեղումներին։ Աստղադիտարանը տիեզերք է դուրս բերվել փետրվարի 27-ին։
Լուսանկարներում երեւում է Ճապոնիայի արեւելքից 1500 կմ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արեւմուտքի արեւադարձային ցիկլոնի ներսի տիրույթը, որը արվել է մարտի 10-ին։ Գիտնականների կարծիքով, նրանց առաջին անգամ է հաջողվել տեսնել ցիկլոնի կտրվածքը ռադարների օգնությամբ։
Նկարում կարմիր հատվածները համապատասխանում են ամենաուժեղ տեղատարափ անձրեւներին, դեղինները՝ թույլ տեղումներին։ «Մեն մտել ենք տեղումների՝ տիեզերքից ուսումնասիրման նոր դարաշրջան։ Այժմ մենք կարող ենք չափել ցանկացած տեսակի տեղումների քանակ՝ թեթեւ մաղումներից մինչեւ տեղատարափ անձրեւներ եւ ձյուն»,- ասել է ուսումնասիրության մասնակցած NASA-ի ներկայացուցիչ Գեյլ Սկոֆրոնիկ-Ջեքսոնը։