տուն Հասարակություն Իրավական Արա Վարդանյանն այսօր ազա՞տ կարձակվի

Արա Վարդանյանն այսօր ազա՞տ կարձակվի

308
0

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի խափանման միջոց կալանքն այսօր փոխվել է, նրա նկատմամբ կիրառվել է գրավ՝ 10 միլիոն դրամի չափով:

Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա նաև նշեց, որ Արա Վարդանյանը այսօրվա ընթացքում ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին «Համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել յուրացման համար։ Մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։