Թուրքական Hurriet-ը հաղորդում է, որ 86-ամյա հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը երեկ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Բանն այն է, որ երիկամների հետ խնդիր ունեցող Գյուլերը պարբերաբար դիալիզի էր ենթարկվում։ Սակայն մինչև դիալիզը նկատվել է արյան ճնշման անկում, ինչի հետևանքով որոշում է կայացվել նրան տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։
Երեկ կեսգիշերին մոտ Twitter-ում սկսել են լուրեր տարածվել, որ լուսանկարիչը մահացել է։ Սակայն, որոշ ժամանակ անց, այդ տեղեկությունը հերքվել է։ Շատերը դատապարտել են կեղծ տեղեկությունը տարածողների գորոծողությունները։