տուն Քաղաքական Միջազգային Արաքայազն Չարլզը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ

Արաքայազն Չարլզը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ

102
0

article-2633743-1E05CEA200000578-165_964x732

Կանադա այցելության ժամանակ Միավորված թագավորության արքայազն Չարլզը ՌԴ նախագահ Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, պատասխանելով Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ հարցին՝ Չարլզը ասել է․ «Եվ հիմա Պուտինն անում է գրեթե նույնը, ինչ Հիտլերը»։

Չարլզն այցելել է Հոլոկոստի թանգարան և այստեղ նա զբոսավարին՝ Հոլոկոստի զոհերի ժառանգներից մեկին նման բան է ասել։ Զբոսավար Մերիեն Ֆերգյուսոնը հաստատել է դա․ «Նա հարցրեց, թե երբ եմ ես եկել Կանադա։ Ասացի՝ 1939-ին։ Դրանից հետո նա ասաց, որ հիմա Պուտինն անում է որոշ բաներ, որոնք առաջ անում էր Հիտլերը։ Ես նրա հետ համաձայնեցի՝ տեսնու՞մ եք, թե ինչպես է նա երկրներ գրավում, ճիշտ նույն ձեւով՝ ինչպես Հիտլերը։ Արաքայազնն առանձնապես չէր էլ խոսում բուն Ռուսաստանի մասին», — ասել է Ֆերգյուսոնը BBC-ին։

Արաքայազն Չարլզի մամուլի ծառայությունում ասել են, որ չեն մեկնաբանում այդ տեղեկությունը։