տուն Սպորտ ԱՐԱՐԱՏ-73` ֆոտոպատմություն (տեսանյութ)

ԱՐԱՐԱՏ-73` ֆոտոպատմություն (տեսանյութ)

464
0

 

4549e13e709eԱրդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպելու է «Արարատ 73»-ի աստղերի մեծարման տոնական երեկո:

Քիչ առաջ ՀՖՖ-ն ներկայացրել է «ԱՐԱՐԱՏ-73». 40 տարվա վաղեմության կադրեր: Լեգենդար թիմն այնպես, ինչպես եղել է…» ֆոտոպատմություն-տեսահոլովակը, որը գեղեցիկ հիշողություններ կարթնացնի բոլոր նրանց մոտ, ովքեր 40 տարի առաջ եղել են Երևանի «Արարատի» երկրպագուները: Ողջ հայությունը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, երկրպագում էր «Արարատին», «Արարատի» հետ էր կապում իր ֆուտբոլային իղձերի իրականացումը: Տարիներ շարունակ «Արարատն» իր խաղով հիացրել է հայ ֆուտբոլասերին և հպարտության պահեր պարգևել: ՀՖՖ-ի կողմից «Արարատ-73»-ի մեծարման հանդիսությունների շրջանակում ստեղծված այս ֆոտոպատմություն-տեսահոլովակը այս օրերին կցուցադրվի նաեւ մայրաքաղաք Երեւանի տեսաէկրաններին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here